Մատչելիության հղումներ

Բայդեն․ Միջազգային հանրությունը պետք է միասնաբար դիմակայի ռուսական ագրեսիային


ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Կիևում համատեղ ասուլիսի ժամանակ, 16-ը հունվարի, 2017թ․

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Կիևում համատեղ ասուլիսի ժամանակ, 16-ը հունվարի, 2017թ․

Միջազգային հանրությունը պետք է միասնաբար հանդես գա՝ դիմակայելով ռուսական ագրեսիային: Այդ մասին այսօր Կիևում հայտարարել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:

Շաբաթավերջին պաշտոնից հեռացող Բայդենը Կիև է ժամանել Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

«Հուսով եմ, որ Միացյալ Նահանգների հաջորդ նախագահ Դոնալդ Թրամփը ևս լուրջ գործընկերային աջակցություն կցուցաբերի Ուկրաինային», - Կիևում ասել է Բայդենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG