Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցել է Ալմազբեկ Աթամբաևին


Սերժ Սարգսյանն ու Ալմազբեկ Աթամբաևը, արխիվ
Սերժ Սարգսյանն ու Ալմազբեկ Աթամբաևը, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևին՝ Բիշքեկի մերձակայքում՝ բնակելի հատվածում օդանավի վայր ընկնելու հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանը խնդրել է իր ցավակցություններն ու զորակցությունը հայտնել զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում:

Նշենք, որ Boeing 747 բեռնատար ինքնաթիռի աղետի հետևանքով առնվազն 37 մարդ է զոհվել, ևս 8 մարդ, այդ թվում՝ 6 երեխա, մարմնական լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG