Մատչելիության հղումներ

Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է Նիլս Մուժնիեկսին և Թորբյորն Յագլանդին


ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան, արխիվ

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան, արխիվ

Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է՝ մասնակցելու հունվարի 16-ին կայանալիք «2015-2018 թթ. Եվրոպայի խորհուրդ-Հայաստան գործողությունների ծրագիր. ձեռքբերումներ և հեռանկարներ» խորագրով հանդիպմանը:

Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի շրջանակում Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսի և Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2015-2018 թթ. ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագիրը, ինչպես նաև անդրադարձել մարդու իրավունքների պաշտպանությանը, Ընտրական օրենսգրքին ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը վերաբերող մի շարք հարցերի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG