Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Գևորգ Սաֆարյանի գործով եզրափակիչ դատական նիստը


Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստը։

Ակնկալվում է, որ սա կլինի այս գործով եզրափակիչ նիստը։ Եթե դատավորն այսօր հեռանա խորհրդակցական սենյակ, ապա բացառված չէ, որ այսօր հրապարակվի վճիռը։

Այժմ պաշտպանական ճառով հանդես է գալիս Գևորգ Սաֆարյանը։

Անցյալ դատական նիստին իր ամփոփիչ ճառում դատախազ Վահե Դոլմազյանն ամբողջությամբ ապացուցված համարեց, որ ընդդիմադիր ակտիվիստն անցյալ տարի Ամանորի գիշերը հարվածել է ոստիկանին: Մեղադրողը պահանջեց 2.5 տարով ազատազրկել Սաֆարյանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG