Մատչելիության հղումներ

Սերբիայի նախագահը Կոսովոյի ալբանացիներին մեղադրել է «պատերազմ սադրելու» մեջ


Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչ, արխիվ

Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչ, արխիվ

Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը Կոսովոյի ալբանացիներին մեղադրել է «պատերազմ սադրելու» մեջ, այն բանից հետո, երբ «Կոսովոն սերբական է» գրությամբ պաստառով Բելգրադից դուրս եկած սերբական գնացքը երեկ ստիպված կանգ է առել և չի մտել Կոսովոյի տարածք:

«Մենք բախման եզրին էինք», - այսօր հայտարարել է Նիկոլիչը և ընդգծել, որ «Սերբիան պաշտպանելու է իր տարածքի ամեն մի թիզ, այդ թվում` Կոսովոն»:

Կոսովոյում բնակվող սերբերը պնդում են, որ «հայտնվել են ալբանացիների լծի տակ»:

Հունվարի 14-ին սերբերը որոշել են չշարունակել երթուղին դեպի Կոսովոյի սերբաբնակ հյուսիսային շրջան, ստանալով տեղեկություն այն մասին, որ ալբանացիները պատրաստվում են հարձակվել գնացքի վրա:

Գնացքը սերբերը ստացել են Ռուսաստանից, այն ներկված է սերբական ազգային դրոշի գույներով և զարդարված է «Կոսովոն սերբական է» 21 լեզուներով գրված պաստառներով: Գնացքը պետք է հասներ Կոսովոյի հյուսիսում գտնվող Միտրովիցա, որի բնակիչների գերիշխող մասը սերբեր են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG