Մատչելիության հղումներ

Օբաման ևս մեկ տարով երկարաձգեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգեց Ղրիմը Ռուսաստանին միացնելու և Ուկրաինայում ռազմական գործողություններում ներգրավվելու համար Մոսկվայի դեմ սահմանված պատժամիոջոցները: Դրանով իսկ Օբաման բարդացնում է պատժամիջոցները չեղարկելու` ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր քայլերը, և պատժամիջոցները ամենայն հավանականությամբ ուժի մեջ կմնան մինչև 2018-ի մարտ ամիսը, թեև Օբաման պաշտոնին հրաժեշտ կտա առաջիկա օրերին` հունվարի 20-ին:

Թրամփը բազմիցս է հայտարարել, որ ցանկանում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ և պատրաստ է վերանայել պատժամիջոցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG