Մատչելիության հղումներ

Թրամփը պատրաստ է չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները` «եթե Մոսկվան համագործակցի»


Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը Wall Street Journal-ի հետ զրույցում հայտարարել է, որ մտադիր է առայժմ պահպանել ԱՄՆ-ի պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ, սակայն պատրաստ է վերացնել դրանք, եթե Մոսկվան համագործակցի Վաշինգտոնի հետ:

Հեղինակավոր պարբերականին տված մեկ ժամանոց հարցազրույցում Թրամփը նաև խոսել է Չինաստանի հետ ԱՄՆ հարաբերությունների մասին, հայտարարելով, որ եթե Պեկինը չդադարեցնի փոխարժեքի հետ կապված մեքենայությունները, Վաշինգտոնը կարող է վերանայել Թայվանի հետ կապված «Մեկ Չինաստանի» քաղաքականությունը, որը ԱՄՆ քաղաքականության անփոփոխ դրույթներից է եղել տասնամյակներ շարունակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG