Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ


ԼՂ ՊԲ զինծառայողը զորավարժությունների ժամանակ, արխիվ

ԼՂ ՊԲ զինծառայողը զորավարժությունների ժամանակ, արխիվ

Հունվարի 13-ին և լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ (1 արկ)», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG