Մատչելիության հղումներ

Թրամփն իր առաջադրած պաշտոնյաներին հորդորում է արտահայտել «սեփական կարծիքը»


ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցություն է հայտնել նոր կառավարությունում տարբեր պաշտոններում իր կողմից առաջադրված թեկնածուներին: Նա վերջիններիս նաև կոչ է արել՝ հայտնել սեփական, ոչ թե իր կարծիքը: Այդ մասին ընտրյալ նախագահը գրել է «Թվիթեր»-ում:

ԱՄՆ պետքարտուղարի, Պաշտպանության նախարարի, Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի պաշտոններում առաջադրված Ռեքս Թիլերսոնը, Ջեյմս Մատիսը և Մայք Պոմպեոն Սենատում տեղի ունեցած լսումների ժամանակ արդեն հայտնել են իրենց դիրքորոշումը Ռուսաստանի, Իրանի, ՆԱՏՕ-ի վերաբերյալ, որոնք խիստ տարբերվում են նշված հարցերի շուրջ Թրամփի հայացքներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG