Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովը երկուսուկես տարվա ազատազրկման դատապարտվեց


Աֆղան Սադիգով, արխիվ

Ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովը դատապարտվել է երկուսուկես տարվա ազատազրկման։ Լրագրողը մեղավոր է ճանաչվել խուլիգանության հոդվածով։

Azel.tv կայքի հիմնադիր և խմբագիր Սադիգովը ձերբակալվել է անցյալ տարվա նոյեմբերի 22-ին։ Ըստ մեղադրական նյութերի, լրագրողը հարվածել է մի կնոջ, վերջինս հարվածների հետևանքով գլխուղեղի ցնցում է ստացել և հոսպիտալացվել։

Լրագրողի պաշտպան Էլչին Սադիգովը հայտարարել է, որ բողոքարկելու են դատավճիռը։ Նրա խոսքով՝ լրագրողին հետապնդում են նրա քննադատական հրապարակումների պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG