Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանը շարունակում է քննարկել սահմանադրական փոփոխությունները


Թուրքիայի խորհրդարանի նիստ, արխիվ
Թուրքիայի խորհրդարանի նիստ, արխիվ

Թուրքիայի խորհրդարանում շարունակվում են սահմանադրական փոփոխություններին ուղղված գործընթացները, որոնց նպատակը երկիրը նախագահական հանրապետություն դարձնելն է: Երեկ երեկոյան և այսօր առավոտյան հավանության են արժանացել մի շարք հոդվածներ:

Խորհրդարանի դերը, ըստ այդմ, նվազում է, փոխարենը կտրուկ ընդլայնվում է նախագահի գործադիր իշխանությունը. այսուհետ նա կարող է նախարարներ նշանակել կամ պաշտոնանկ անել, բացի այդ՝ երկրի ղեկավարը իրավունք է ստանում քաղաքական կուսակցության մաս կազմել:

Նախագահ Ռեջեփ Էրդողանի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախաձեռնությամբ Թուրքիայի Սահմանադրությունում կավելանա 18 նոր հոդված: Ըստ իշխող կուսակցության՝ եթե օրենսդիրները հավանություն տան առաջարկվող փոփոխություններին, երկրում կհայտարարվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Ընդդիմադիր կուսակցությունները պնդում են, որ ընդունվող փոփոխությունները տանում են ավտորիտարիզմի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG