Մատչելիության հղումներ

Օբաման Բայդենին պարգևատրեց Ազատության մեդալով


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և փոխնախագահ Ջո Բայդենը՝ Ազատության մեդալը հանձնելուց հետո, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 12-ը հունվարի, 2017թ.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենին պարգևատրել է Ազատության մեդալով։

Սպիտակ տանը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Օբաման Բայդենին անվանել է ԱՄՆ պատմության մեջ լավագույն փոխնախագահը։

Նշենք, որ Ազատության մեդալը շնորհվում է Ամերիկայի նախագահի կողմից և համարվում է բարձրագույն պարգև։ Այն հանձնում են Միացյալ Նահանգների անվտանգության և ազգային շահերի պաշտպանության գործում մեծ ավանդ ունենալու համար։

Բայդենն ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը ստանձնել է ութ տարի առաջ և կթողնի այն հունվարի 20-ին, երբ Միացյալ Նահանգների նախագահի լիազորությունները կստանձնի Դոնալդ Թրամփը, փոխնախագահինը՝ Մայք Փենսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG