Մատչելիության հղումներ

Կուբայից փախստականներն այլևս ԱՄՆ-ում բնակվելու իրավունք ավտոմատ չեն ստանա


Կուբայում հետևում են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթին, 1-ը հուլիսի, 2015թ.

Կուբայում հետևում են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթին, 1-ը հուլիսի, 2015թ.

Բարաք Օբամայի վարչակազմը չեղյալ է համարել մինչ այժմ գործող կարգը, ըստ որի՝ Կուբայից փախստականները, հասնելով ԱՄՆ տարածք, ավտոմատ ստանում էին Միացյալ Նահանգներում բնակվելու իրավունք։

Ի պատասխան՝ պաշտոնական Հավանան համաձայնել է հետ ընդունել իր քաղաքացիներին։

Դոնալդ Թրամփը քարոզարշավի ժամանակ քննադատում էր Բարաք Օբամայի քաղաքականությունը Կուբայի հարցում՝ պնդելով, որ Օբաման միակողմանի շատ զիջումների է գնացել։

Հիշեցնենք՝ ավելի քան 50 տարվա ընդմիջումից հետո, 2015 թվականի հուլիսին երկու երկրները վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG