Մատչելիության հղումներ

ԵԽ գլխավոր քարտուղարը միանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչին


ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդ, արխիվ

ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդ, արխիվ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը անդրադարձել է հայ - ադրբեջանական սահմանագոտում դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած միջադեպին՝ հայտնելով իր մտահոգությունը դրա «մարդասիրական ասպեկտներով»:

«Եվրոպայի խորհուրդը ուղղակի դերակատարություն չունի բանակցություններում և մշտապես հղում է կատարում ԵԱՀԿ Մինսկի խմբին ու սատարում է նրա դերը: Այդուհանդերձ, մենք մտահոգված ենք հակամարտության մարդասիրական ասպեկտներով: Ես տեղյակ եմ, որ դեկտեմբերի 29-ին հրադադարի խախտումների հետևանքով զոհեր են եղել, և որ հայկական Զինված ուժերը դեռևս իրենց մոտ են պահում մարտում զոհված ադրբեջանցի զինծառայողի մարմինը», - ասված է Յագլանդի երեկվա հայտարարությունում, որը հրապարակված է Եվրախորհրդի պաշտոնական կայքէջում:

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում պահպանել հրադադարը և լիակատար աջակցություն է հայտնում «աճյունները անհապաղ վերադարձնելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին, 2010 թվականի Աստրախանի գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնություններին համապատասխան, նկատի ունենալով խնդրի մարդասիրական բնույթը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG