Մատչելիության հղումներ

Քլափեր. Հետախուզությունը չի հեղինակել, մամուլին չի փոխանցել Թրամփին վարկաբեկող տեղեկությունը


Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլափեր, արխիվ
Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլափեր, արխիվ

Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլափերն ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփին երեկ ասել է, որ հետախուզական գործակալությունները չեն տարածել տեղեկությունն այն մասին, որ ռուսներն ունեն Թրամփին վարկաբեկող անձնական և ֆինանսական բնույթի նյութեր: Քլափերի փոխանցմամբ, հետախուզությունը չի կազմակերպել Թրամփին վարկաբեկող տեղեկության արտահոսքը:

«Ես ընդգծել եմ, որ այդ տեղեկությունը չեն հեղինակել և մամուլին չեն փոխանցել հետախուզական կառույցները», - ասել է Քլափերն՝ ավելացնելով, որ նշված տեղեկատվական արտահոսքը վնաս է հասցնում Ամերիկայի ազգային անվտանգությանը:

Թրամփը երեկ քննադատել է հետախուզական կառույցներին այդ տեղեկության հրապարակման համար և հայտարարել է, որ դա կեղծ փաստաթուղթ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG