Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի օդանավը այսօր տեխնիկական վայրէջք է կատարել Թբիլիսիում։

Ըստ Վրաստանի արտգործնախարարության կայքէջի, «Շոթա Ռուսթավելի» օդանավակայանում Քերրիին դիմավորել է երկրի փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիան։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։

«Վրաստանը ժողովրդավարության, քաղաքական և տնտեսական զարգացման ճանապարհին տպավորիչ արդյունքների է հասել։ Վրաստանը կարևոր դերակատարություն ունի տարածաշրջանում», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը և հաջողություն մաղթել կառավարության աշխատանքներում, մասնավորապես, երկրի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին, ով, ըստ Քերրիի, կարևոր դերակատարություն ունի երկրի զարգացման գործում։

Վրաստանի արտգործնախարարությունը նշում է, որ երկրի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն աշխատանքային այցով արտասահմանում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG