Մատչելիության հղումներ

Սաստիկ ցրտի պատճառով Եվրոպայում տասնյակ մարդիկ են մահանում


Սերբիայի Սյենիցա բնակավայրը, 10-ը հունվարի, 2017թ․
Սերբիայի Սյենիցա բնակավայրը, 10-ը հունվարի, 2017թ․

Սաստիկ ցուրտն ու ձյան առատ տեղումները տասնյակ մարդկանց մահվան պատճառ են դառնում Բալկաններում, Հունաստանում և Արևելյան Եվրոպայում:

Իշխանությունները տեղեկացնում են մահվան 73 դեպքի մասին, որից առնվազն 15-ը՝ միայն այս շաբաթվա ընթացքում:

1963 թվականից ի վեր սա ամենացուրտ ձմեռն է այս վայրերում: Տուժում են հիմնականում անօթևաններն ու փախստականները: Սերբիայի իշխանություններն այսօր հորդորել են բոլոր փախստականներին մնալ կացարաններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG