Մատչելիության հղումներ

Նյու Յորքի «Թրամփ թաուերում» մեկնարկել է ԱՄՆ ընտրյալ նախագահի առաջին մամուլի ասուլիսը: CNN-ի բնորոշմամբ՝ սա ընտրություններից հետո Դոնալդ Թրամփի ամենակարևոր օրն է:

Ինչպես և ակնկալվում էր, Թրամփին տրվող հիմնական հարցերը վերաբերում են ռուսական կիբերհարձակումներին և ընտրությունների ելքի վրա Ռուսաստանի ազդեցությանը:

ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ ինքը չգիտի՝ արդյոք լավ հարաբերություններ կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, թե՝ ոչ: «Եթե Պուտինը հավանում է Թրամփին, ես դա համարում եմ առավելություն, ոչ թե խոչընդոտ, որովհետև Ռուսաստանի հետ սարսափելի հարաբերություններ ունենք», - միաժամանակ հայտարարեց Թրամփը:

Թրամփը երկու լրատվամիջոցի մեղադրեց Ռուսաստանի հետ իր կապերի մասին սուտ տեղեկություններ հրապարակելու համար:

«Սուտ լուրեր են, նման բան չի եղել»,- հայտարարեց հունվարի 20-ին պաշտոնը ստանձնող նախագահը:

Բազմաթիվ բիզնեսների սեփականատեր Թրամփի իրավաբանը հայտարարեց, որ այսուհետ բիզնեսով կզբաղվեն նրա երկու որդիները, էթիկայի հարցերով խորհրդականն էլ կհետևի, որ շահերի բախում տեղի չունենա:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG