Մատչելիության հղումներ

Սենատում մեկնարկել են ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուի հարցով լսումները


Ռեքս Թիլերսոնը մասնակցում է Սենատում իր նշանակման վերաբերյալ հրավիրված լսումներում, 11-ը հունվարի, 2016թ․

Ռեքս Թիլերսոնը մասնակցում է Սենատում իր նշանակման վերաբերյալ հրավիրված լսումներում, 11-ը հունվարի, 2016թ․

ԱՄՆ Սենատում մեկնարկել են ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում առաջադրված ExxonMobil ընկերության նախկին նախագահ և գործադիր տնօրեն Ռեքս Թիլերսոնի թեկնածության շուրջ լսումները:

Ընտրյալ նախագահի անցումային թիմը արդեն հրապարակել է Թիլերսոնի ելույթի տեքստը: Նախկին գործարարը այսօր կհայտարարի, որ Ռուսաստանն իրենից վտանգ է ներկայացնում, սակայն, նա միևնույն ժամանակ կոչ է անելու Մոսկվայի հետ «ազնիվ և բաց» երկխոսություն սկսել:

Ըստ ամերիկյան մամուլի՝ 64-ամյա միլիարդատեր Թիլերսոնին ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարումը վստահելու առաջարկը, Սենատում թեժ քննարկումների տեղիք է տալու՝ մասնավորապես Թրամփ-Ռուսաստան կապերի համատեքստում:

Թիլերսոնի ղեկավարած ExxonMobil-ը Ռուսաստանում շատ ակտիվ բիզնես է վարել նախքան այդ երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների սահմանումը, իսկ դրանից հետո էական նյութական կորուստներ է կրել: Ինքը Թիլերսոնը մի քանի անգամ քննադատել է պատժամիջոցների քաղաքականությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG