Մատչելիության հղումներ

Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, արխիվ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երեկ հեռախոսազրույց են ունեցել։

Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջի, կողմերը քննարկել են դեկտեմբերի 29-ին Սիրիայում հրադադարի հաստատման և բանակցություններ սկսելու վերաբերյալ ստորագրված համաձայնության իրականացման դրույթները։ Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները ընդգծել են հրադադարի ռեժիմի պահպանման կարևորությունը։

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են նաև ռուս-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG