Մատչելիության հղումներ

ՖԻՖԱ-ն որոշել է ավելացնել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մասնակից թիմերի թիվը՝ հասցնելով 48-ի: Այս մասին որոշումն ընդունվել է այսօր Ցյուրիխում:

Նոր համակարգը կգործի 2026 թվականից: Առաջնությանը ընդհանուր առմամբ մասնակցելու է 16 խումբ, որոնցից յուրաքանչյուրում երեքական թիմ կընդգրկվի: Ներկայումս մրցաշարին մասնակցում են 32 երկրների հավաքականներ, որոնցից ձևավորվում է ութ խումբ, որոնցում ընդգրկված են չորսական թիմեր:

Մրցումների ընթացքում անցկացվող խաղերի քանակը 64-ից կհասցվի մինչև 80-ի: Ընդ որում յուրաքանչյուր հավաքական խաղալու է առավելագույնը 7 խաղ՝ նախկինի պես:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG