Մատչելիության հղումներ

Կարեն Նազարյանն ու Ֆրանկ Էնգելը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության հարցեր


Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգել, արխիվ

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգել, արխիվ

Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանը երեկ ԱԳՆ-ում ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջի, հանդիպմանն անդրադարձ է կատարվել Եվրամիության հետ Հայաստանի գործընկերային հարաբերություններին, ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացին, շարունակվող ոլորտային երկխոսությանը և այլ հարցերի:

Պատգամավորի խնդրանքով Նազարյանը ներկայացրել է Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների ներկայիս մակարդակը և զարգացման հեռանկարները:

Ընդգծվել է նաև ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային հարցերի հետևողական իրականացման ու դրանց հանդեպ գործադիր և օրենսդիր մակարդակներում մշտական աջակցության ցուցաբերման անհրաժեշտությունը:

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետևանքների վերացման ու բանակցային գործընթացի առաջ մղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերի համատեքստում երկուստեք կարևորվել է հիմնախնդրի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանում և եվրոպական հանրային կարծիքում իրազեկվածության բարձրացումը:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումների շուրջ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG