Մատչելիության հղումներ

Իսրայելցի զինծառայողները պաղեստինցի տղամարդու են սպանել Արևմտյան ափում իրականացված գրոհի ժամանակ


Իսրայելի զինված ուժերը Արևմտյան ափում իրականացված գրոհի ժամանակ մի պաղեստինցի տղամարդու են սպանել: Իսրայելցի պաշտոնյաները հաստատել են հունվարի 10-ին տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկությունները, նշելով, որ պաղեստինցին դանակով զինված մոտեցել է զինծառայողներին և չնայած նախազգուշացումներին՝ կանգ չի առել:

Պաղեստինյան աղբյուրները, մինչդեռ, պնդում են, որ 32-ամյա Մուհամեդ ալ-Սալհին սպանվել է իր տանը, նրան հինգ գնդակ է դիպել՝ վզի և կրծքի շրջանում:

Վաղ առավոտյան իսրայելական ուժերի իրականացրած գրոհի ընթացքում երեք պաղեստինցի է ձերբակալվել: Այս միջադեպը հաջորդում է կիրակի օրը Երուսաղեմում տեղի ունեցած հարձակմանը, երբ պաղեստինցի վարորդը բեռնատարով մխրճվել էր զինծառայողների խմբի մեջ, 4 մարդ մահացել էր, 17-ը՝ վիրավորվել։ Իսրայելի իշխանությունները տեղի ունեցածը ահաբեկչություն էին որակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG