Մատչելիության հղումներ

Երուսաղեմում տեղի ունեցած հարձակման հետաքննության շրջանակներում 9 մարդ է ձերբակալվել


Իսրայելի ոստիկանությունը Երուսաղեմում տեղի ունեցած հարձակման հետաքննության շրջանակներում 9 մարդ է ձերբակալել։

Associated Press-ի փոխանցմամբ, ձերբակալվածների թվում են նաև գլխավոր կասկածյալի հինգ հարազատները։

Կիրակի օրը Երուսաղեմում բեռնատարը մխրճվել է զինծառայողների խմբի մեջ։ 4 մարդ մահացել է, առնվազն 15-ը՝ վիրավորվել։ Զինվորները պատասխան կրակ են բացել։ Հարձակվողը տեղում սպանվել է։

Իսրայելի իշխանությունները տեղի ունեցածը ահաբեկչություն են որակել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չի բացառել, որ հարձակվողը կապեր ունի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG