Մատչելիության հղումներ

ՔԿ. Հարուցվել է քրեական գործ՝ Մուսալեռում ընտանիքի երեք անդամի մահվան դեպքով


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երեք անձի մահվան դեպքի առթիվ։

«2017 թվականի հունվարի 8-ին «Վաղարշապատ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 5 ամսական աղջիկ երեխա։ Անմիջապես քննչական-օպերատիվ խումբ է մեկնել երեխայի բնակության վայր՝ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Անի թաղամասի թիվ 1-ին շենքի 10-րդ բնակարան, որտեղ հայտնաբերվել են ծնողների` Հրաչ Բաղդասարյանի և Աննա Միսակյանի դիակները։ Երիտասարդ ընտանիքը նշված հասցեում բնակվել է ժամանակավորապես։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որին մասնակցել է նաև բնակարանի սեփականատերը», - ասված է հաղորդագրությունում։

Կոմիտեն փոխանցում է, որ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: «Նախնական տվյալներով՝ ամուսինները և նրանց մանկահասկ աղջիկը մահացել են շմոլ գազից թունավորվելու պատճառով»։

«Նկատի ունենալով, որ նյութերում առկա են Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ [անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որոնք անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ] մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երեք անձի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետատոզումն ապահովելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG