Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչությունը


Բեռնատարը, որը մխրճվել էր բազմության մեջ, 8-ը հունվարի, 2017թ.

Բեռնատարը, որը մխրճվել էր բազմության մեջ, 8-ը հունվարի, 2017թ.

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտել է կիրակի Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով չորս մարդ է մահացել:

Անվտանգության խորհուրդը իր ցավակցությունն է հայտնել Իսրայելին և ընդգծել, որ անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Հունվարի 8-ին Երուսաղեմում բեռնատարը մխրճվել է բազմության մեջ: Ինչի հետևանքով մահացել է 4 մարդ, վիրավորվել՝ 13-ը։ Ոստիկանությունը միջադեպը ահաբեկչություն է որակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG