Մատչելիության հղումներ

Հունվարի առաջին իսկ օրերից Եվրոպայում աննախադեպ ցուրտ եղանակ է: Վերջին երկու օրերին ցրտահարությունից ավելի քան 20 մարդ է մահացել, այդ թվում՝ ներգաղթյալներ և անօթևաններ: 7 մարդ մահացել է Իտալիայում, 10 մարդ՝ Լեհատանում: Որոշ շրջաններում մինչև 20 աստիճան ցուրտ է գրանցվել:

Տարեսկզբից Ստամբուլում մինչև 40 սանտիմետր ձյուն է տեղացել։ Չեխական իշխանությունների փոխանցմամբ, Պրահայում անցած գիշերն ամենացուրտն էր, ցրտահարությունից 3 մարդ է մահացել: Առնվազն 3 փախստականներ մահացել են Բուլղարիայում:

Իսկ Մոսկվայում 30 աստիճան ցուրտ է գրանցվել: Սա ամենացրտաշունչ ձմեռն է Ռուսաստանի մայրաքաղաքում վերջին 120 տարվա ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG