Մատչելիության հղումներ

Բաղդադում երկրորդ ահաբեկչությունն է տեղի ունեցել այսօրվա ընթացքում


Ահաբեկչություն Բաղդադում, 2-ը հունվարի, 2017թ․

Ինքնասպան ահաբեկիչը պայթեցրել է իրեն մարդաշատ շուկայում Բաղդադի արևելյան մասում: Առնվազն 7 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել: Սա արդեն երկրորդ ահաբեկչական գործողությունն է Բաղդադում այսօրվա ընթացքում:

Պայթյունը տեղի է ունեցել հիմնականում շիաներով բնակեցված Բալադիյաթ թաղամասում:

Այսօր ավելի վաղարևելյան մեկ այլ թաղամասում էր պայթյուն որոտացել: Տարբեր լրատվական գործակալությունների հաղորդմամբ 8-ից 13 մարդ մահացել էր: «Իսլամական պետությունը» ստանձնել էր պայթյունի պատասխանատվությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG