Մատչելիության հղումներ

Լուկաշենկո․ «Մենք որևէ մեկին չենք զիջի այս հողն ու պետությունը»


Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե որևէ մեկին թուլ չի տա նվաստացնել իր ժողովրդին ու պետությունը: «Մենք որևէ մեկին չենք զիջի այս հողն ու պետությունը, մեզ պետք է հարգել ու պատվել այնպես, ինչպես մենք ենք մեր հարևաններին ու մյուս պետություններին վերաբերվում»,- հայտարարել է Բելառուսի նախագահը՝ առանց հավելյալ մանրամասներ նշելու:

Ավելի վաղ՝ տարեմուտի իր ուղերձում, Լուկաշենկոն հայտարարել էր, թե «ինքնիշխան ու անկախ Բելառուսը գերի է դարձել ավանդական դաշնակից երկրներում ստեղծված տնտեսական իրավիճակին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG