Մատչելիության հղումներ

Արյունալի ահաբեկչություն սիրիական Աազազ քաղաքում


Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի հետ սահմանակից Աազազ քաղաքում ավելի քան չորս տասնյակ մարդ է զոհվել՝ դատարանի շենքի մերձակայքում ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով, մի քանի տասնյակ մարդ էլ ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել:

«Ռոյթերզ»-ի հաղորդմամբ, տուժածների մեծ մասը խաղաղ բնակիչներ են: Առայժմ որևէ խմբավորում կատարվածի համար պատասխանատվություն չի ստանձնել: Սա Սիրիայում իրականացված երկրորդ խոշոր ահաբեկչությունն է՝ դեկտեմբերին Անկարայի և Մոսկվայի միջնորդությամբ հաստատված հրադադարից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG