Մատչելիության հղումներ

Ֆլորիդայում 5 մարդ սպանած նախկին զինծառայողը պնդել է, թե իր բանականությունը «վերահսկում են»


Ֆլորիդայի հարձակման ենթարկված օդանավակայանը, 6-ը հունվարի, 2017 թ․

Ֆլորիդայի հարձակման ենթարկված օդանավակայանը, 6-ը հունվարի, 2017 թ․

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ոստիկանությունը հարցաքննում է 26-ամյա էստեբան Սանտյագոյին, ով կասկածվում է Ֆորտ Լոդերդեյլ օդանավակայանում երեկ հրաձգություն սանձազերծելու և դրա հետևանքով հինգ մարդու սպանելու մեջ:

Վերջինս իրաքյան պատերազմի վետերան է, ծառայել է Ազգային գվարդիայում, սակայն, ամիսներ առաջ վտարվել է՝ անբավարար վարքագծի պատճառով: Սանտյագոյի եղբայրը հաղորդել է, որ երիտասարդը վերջին ամիսներին նաև հոգեբանական բուժում է ստացել:

Ավելի վաղ, ըստ լրատվամիջոցների, կասկածյալը հայտարարել էր, թե ամերիկյան իշխանությունները վերահսկում են իր բանականությունը և ստիպում ջիհադիստների տեսանյութերը դիտել: ԱՄՆ իշխանություններն ահաբեկչության վարկածը դեռևս չեն բացառում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG