Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է 450 կրակոց


ԼՂ ՊԲ զինծառայողը զորավարժությունների ժամանակ, արխիվ

ԼՂ ՊԲ զինծառայողը զորավարժությունների ժամանակ, արխիվ

Հունվարի 6-ին և լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ՝ արձակելով մոտ 450 կրակոց, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանել են խիստ անհրաժեշտության դեպքում` և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG