Մատչելիության հղումներ

Զանգվածային հանրահավաք և երթ Հյուսիսային Կորեայում՝ ի աջակցություն առաջնորդի ուղերձի


Հյուսիսային Կորեա - Զանգվածային հանրահավաք մայրաքաղաք Փհենյանում, արխիվ

Հյուսիսային Կորեա - Զանգվածային հանրահավաք մայրաքաղաք Փհենյանում, արխիվ

Հյուսիսային Կորեայում հարյուր հազարավորներ հանրահավաք ու երթ են անցկացրել՝ զանգվածաբար աջակցություն հայտնելու առաջնորդ Կիմ Յոնգ Ունի ամանորյա ուղերձին: Վերջինս միջոցառմանը չի մասնակցել:

Ավելի վաղ՝ տարեմուտի իր ելույթում Կիմ Յոնգ Ունը հայտարարել էր, թե Հյուսիսային Կորեան մոտեցել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկմանը:

Անցած ամիս ՄԱԿ-ը խստացրեց 2006-ից սահմանված պատժամիջոցները՝ Փհենյանի իրականացրած հինգերորդ և մինչ օրս ամենահզոր միջուկային փորձարկմանն ի պատասխան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG