Մատչելիության հղումներ

Իրանում տեղի ունեցած երկրաշարժը չորս մարդու կյանք է խլել


Իրանի հարավում 5.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը չորս մարդու մահվան պատճառ է դարձել:

Պետական հեռուստաընկերության փոխանցմամբ, վաղ առավոտյան Խոնջ քաղաքից ոչ հեռու գտնվող Սայֆաբադ գյուղում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ֆերմաներում աշխատող չորս աֆղանստանցի բանվոր է զոհվել:

ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 5.3 մագնիտուդ:

Սեյսմիկ ակտիվ գոտում գտնվող Իրանում հաճախ են երկրաշարժերը: 2003 թվականին 6.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով Իրանում շուրջ 26,000 մարդ է զոհվել, հողին է հավասարեցվել հարավում գտնվող պատմական Բամ քաղաքը:

Ըստ «Ասոշիեյթեդ փրես» և ԻՍՆԱ գործակալությունների

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG