Մատչելիության հղումներ

Թուրքիան կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Սիրիայում հրադադարը խախտողների նկատմամբ


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ քննարկել է Սիրիայում մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված հրադադարի ռեժիմը խախտող կողմերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը:

Չավուշօղլուն նաև նշել է, որ ՄԱԿ-ի աշխատակազմը «ուսումնասիրում է» պատժամիջոցների կիրառման հնարավորությունը, բայց առայժմ որևէ բան վճռված չէ:

Չավուշօղլուն կրկին հիշեցրել է, որ հրադադարի խախտումները հարվածի տակ են դնում Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ կազմակերպված բանակցությունները, որոնք նախատեսվում է անցկացվել հունվարի 23-ին` Ղազախստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG