Մատչելիության հղումներ

Հունվարի 6-ին Պակիստանի Լոդհրան քաղաքում` երկաթուղային ուղեփակոցի մոտ երկաթուղային գնացքը բախվել է երկու հեծանվային ուղևորաքարշակների` ռիկշաների հետ` դառնալով յոթ դպրոցահասակ երեխայի մահվան պատճառ: Տեղի ոստիկանությունը հաղորդել է, որ ևս հինգ երեխա ծայրահեղ ծանր վիճակում է:

Երեխաները ռիկշաներով տեղափոխվում էին դպրոց: Ոստիկանության տվյալներով, երկաթգիծը հատելիս ռիկշաների վարորդները ճիշտ չեն հաշվարկել գնացքի արագությունը` հավանաբար թանձր մառախուղի պատճառով: Տարվում է քննություն` մեղավորներին հայտնաբերելու համար:

Գնացքը Լահորից ուղևորվում էր Կարաչի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG