Մատչելիության հղումներ

Մոլդովայի և Մերձդնեստրի ղեկավարները քննարկել են հակամարտության կարգավորման հեռանկարները


Իգոր Դոդո-Վադիմ Կրասնոսելսկի հանդիպումը Բենդերի քաղաքում, 4-ը հունվարի, 2016թ.
Իգոր Դոդո-Վադիմ Կրասնոսելսկի հանդիպումը Բենդերի քաղաքում, 4-ը հունվարի, 2016թ.

Մոլդովայի նորընտիր նախագահ Իգոր Դոդոնը երեկ Բենդերի քաղաքում հանդիպել է Մերձդնեստրի ինքնահռչակ հանրապետության նախագահ Վադիմ Կրասնոսելսկիի հետ:

«Չնայած մեր հարաբերություններում առկա բարդ խնդիրներին և մոտեցումների տարբերությանը, մենք պետք է բանակցենք` փորձելով գտնել քաղաքացիներին հուզող խնդիրների լուծումը», - հանդիպման ավարտին հայտարարել է Դոդոնը:

Վադիմ Կրասնոսելսկու խոսքով՝ դռնփակ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկաթուղային փոխադրումների և մարդկանց ազատ տեղաշարժի ապահովման հարցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG