Մատչելիության հղումներ

Թուրքիան և Իրանը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Պաշտոնական Անկարան կոչ է արել Իրանի և Ռուսաստանի իշխանություններին`անել հնարավորը Սիրիայում մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված հրադադարի ռեժիմը պահպանելու համար:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մասնավորաբար կոչ է արել ճնշում գործադրել «Հեզբոլա» շարժման զինյլաների վրա` ստիպելով նրանց պահպանել Մոսկվայի, Անկարայի և Թեհրանի միջև ձեռք բերված եռակողմ համաձայնությունները:

Չավուշօղլուի խոսքով՝ հրադադարի խախման դեպքերը կարող են տապալել սիրիական ճգնաժամի հանգուցալուծման շուրջ հունվարի 23-ին Աստանայում կայանալիք բանակցությունները:

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին Անկարայից հնչող հայտարարություններն արդեն իսկ ապակառուցողական է որակել: Իրանի դիվանագիտական գերատեսչության մամուլի քարտուղարի խոսքով` «հրադադարը Սիրիայում խախտում են բացառապես հակակառավարական ուժերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG