Մատչելիության հղումներ

«Նրանք դարձան մնայուն կամուրջ հայրենիք-Հալեպ ճամփեքին». Սփյուռքի նախարար


Հալեպահայ ընտանիքը «Զվարթնոց» օդանավակայանում, 25-ը հոկտեմբերի, 2016թ.
Հալեպահայ ընտանիքը «Զվարթնոց» օդանավակայանում, 25-ը հոկտեմբերի, 2016թ.

Սիրիական պատերազմի պատճառով արդեն 4 տարի հարազատ Հալեպից Երևան տեղափոխված 32-ամյա Մայք Քոթուկյանի համար տարեվերջին Հալեպից եկող լուրերը ոգևորիչ էին։ Հալեպահայը մեծ ուրախությամբ ընդունեց Ասադի ուժերի կողմից Հալեպի գրավումը։ Հայրենի բնակավայրից հեռու ապրող հալեպահայը հույս ունի, որ կկարողանա հետ վերադառնալ Հալեպ ու կյանքն այնտեղ շարունակել։

«Այստեղ մեզ համար արդեն հարազատ տեղ եղավ։ Էլ չենք կարող համարել, որ մենք օտար երկրում ենք։ Այստեղ մեր հայրենիքն է, եկել ենք, բայց դե՝ ուր հաց, այնտեղ՝ կաց», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քոթուկյանը։

2016-ի վերջին ամիսները բեկումնային եղան տարիներ ձգվող սիրիական պատերազմի համար։ Մերձավոր Արևելքում անցած տարիներին ընթացող ռազմական գործողությունները Հալեպում ավարտվեցին կառավարական ուժերի հաղթանակով։ Ասադի ուժերը գրավեցին տևական ժամանակ զինյալների ձեռքում գտնվող Հալեպի արևելյան թաղամասերը։ Այդ օրը Հալեպը ցնծում էր՝ Երևանում ապրող հալեպահայերն էլ հեռվից հեռու հետևում էին պատերազմի մեջ ապրող հարազատների, ընկերների ուրախությանը՝ վաղուց էին սպասում այս հաղթանակին։

Սփյուռքի նախարարության տվյալներով՝ սիրիական պատերազմի հետևանքով Հայաստան է տեղափոխվել մինչև 20 հազար սիրիահայ, Սիրիայում շարունակում է մնալ 14 հազար հայ, նրանց կեսը՝ Հալեպում։

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այն կարծիքին է, որ խաղաղության հաստատումից հետո շատ սիրիահայեր հետ կվերադառնան Հալեպ։ «Մի մասը կվերադառնա, որ իր ունեցվածքին տեր կանգնի, մի մասը կվերադառնա, որ վերականգնի, սրանք դարձան մնայուն կամուրջ հայրենիք-Հալեպ ճամփեքին՝ և՛ այստեղ կաշխատացնեն իրենց բիզնեսը, և՛ այնտեղ կաշխատացնեն, այնպես որ իրենք մերն են», - ասաց նախարարը։

Մանրամասներն՝ այստե՛ղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG