Մատչելիության հղումներ

Արամ Առաջինը Դամասկոսում հանդիպել է Բաշար ալ-Ասադին


Լուսանկարը՝ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքէջի

Լուսանկարը՝ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքէջի

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Դամասկոսի նախագահական պալատում երեկ հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին։

Ըստ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքէջի, ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Սիրիայի նախագահը տեղեկություններ է փոխանցել երկրի վիճակի, վերջին շրջանում Սիրիայում տեղի ունեցած զարգացումների մասին։

Վեհափառ Հայրապետը ողջունել է Հալեպում խաղաղության վերահաստատումը և մաղթել, որ մոտ ապագայում Սիրիայում ամբողջական խաղաղություն և համերաշխություն հաստատվի։

Արամ Առաջին կաթողիկոսը նաև հույս է հայտնել, որ երկրի ներսում բարեկարգման ու վերականգնման գործընթացը շուտով կսկսվի՝ բոլոր համայնքների գործուն մասնակցությամբ, նաև քրիստոնյա ու մասնավորապես՝ հայ համայնքի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG