Մատչելիության հղումներ

Թրամփի երդմնակալությանը կմասնակցեն Քլինթոնները, Բուշերը, Քարթերը


ԱՄՆ նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնը և Դոնալդ Թրամփը բարեգործական ճաշկերույթի ժամանակ, Նյու Յորք, 20-ը հոկտեմբերի, 2016թ.
ԱՄՆ նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնը և Դոնալդ Թրամփը բարեգործական ճաշկերույթի ժամանակ, Նյու Յորք, 20-ը հոկտեմբերի, 2016թ.

Հիլարի Քլինթոնը իր ամուսնու՝ Բիլ Քլինթոնի հետ մասնակցելու է ԱՄՆ-ի ընտրյալ նախագահի՝ պաշտոնը ստանձնելու, երդմնակալության արարողությանը, որը տեղի է ունենալու հունվարի 20-ին:

Reuters լրատվական գործակալությունը հաղորդում է, որ արարողությանը մասնակցելու որոշումը Քլինթոններն ընդունել են պարտականության զգացումից և ժողովրդավարական գործընթացները հարգելու սկզբունքներից ելնելով:

Դոնալդ Թրամփի երդմնակալությանը մասնակցելու են նաև Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշը կնոջ՝ Լորա Բուշի հետ, նախկին նախագահ Ջիմի Քարթերը: Իսկ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը առողջական խնդիրների պատճառով ներկա չի լինի արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG