Մատչելիության հղումներ

Որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է


Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց և Ջաջուռի լեռնանցքներում մերկասառույց է: Արթիկի և Թալինի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մ: Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG