Մատչելիության հղումներ

Իրաքում ինքնասպան ահաբեկիչների հարձակման հետևանքով 4 ոստիկան է զոհվել


Իրաք - Փոխհրաձգության հետևանքները Սամարրայի ոստիկանատանը, 3-ը հունվարի, 2017թ.

Իրաքի հյուսիսային Սամարրա քաղաքում ոստիկանական բաժանմունքի վրա ինքնասպան ահաբեկիչների հարձակման արդյունքում երեք ոստիկան է զոհվել, որոնցից մեկը բարձրաստիճան սպա էր՝ գեներալ-լեյտենանտ: Չորս ոստիկան վիրավորվել է:

Հունվարի 2-ի երեկոյան չորս զինյալներ, պայթուցիկ գոտիներ կապած, հարձակվել և իրենց վերահսկողության տակ են վերցել Սամարրայի Մութավաքի շրջանի ոստիկանական բաժանմունքը: Մի քանի ժամ շարունակված փոխհրաձգությունը ավարտվել է այսօր առավոտյան՝ չորս զինյալները սպանվել են:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG