Մատչելիության հղումներ

Տասնյակ մարդիկ են զոհվել Բաղդադում իրականացված ահաբեկչական հարձակման հետևանքով


Բաղդադի կենտրոնում գտնվող հրապարակներից մեկում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով այսօր առնվազն 18 մարդ է զոհվել:

Այս մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը:

AFP գործակալության տվյալներով, զոհերի թիվը գերազանցում է երեք տասնյակը, վիրավորների թիվը հասնում է 60-ի:

Ոստիկանության աղբյուրները հաղորդում են, որ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել հրապարակում կայանված բեռնատարում և գործի է դրվել ինքնասպան ահաբեկչի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG