Մատչելիության հղումներ

Թուրքմենստանը դադարեցրել է գազի մատակարարումն Իրան


Թուրքմենստանը դադարեցրել է գազի մատակարարումները Իրան` վճարումների հետ կապված տարակարծությունների պատճառով:

Այս մասին հունվարի 1-ին տեղեկացրել է Իրանի Ազգային գազային ընկերությունը` պնդելով, որ պաշտոնական Աշգաբադը, հակառակ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների, իրանական կողմից պահանջել է անհապաղ մարել 2016-ին գոյացած ողջ պարտքը:

Իրանը թուրքմենական գազը սկսել է ձեռք բերել 1997 թվականին: Մատակարարումների տարեկան ծավալը հասնում է 10 միլիարդ խորանարդ մետրի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG