Մատչելիության հղումներ

Եղիսաբեթ Երկրորդը ներկա չի գտնվել ամանորյա ժամերգությանը


Associated Press գործակալությունը, վկայակոչելով Բուկինգհեմյան պալատի մամուլի ծառայությունը, փոխանցում է, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը մրսածության պատճառով ներկա չի եղել ամանորյա ժամերգությանը Սենդրինգհեմ թագավորական նստավայրի հարևանությամբ գտնվող եկեղեցում:

Արարողությանը ներկա էին թագուհու ամուսինը՝ Էդինբուրգի արքայազն Ֆիլիպը, որդին՝ Ուելսի արքայազն Չարլզը, թոռը՝ արքայազն Հարրին, թագավորական ընտանիքի այլ անդամներ:

Անցած տարի 90-ամյա հոբելյանը նշած Եղիսաբեթ Երկրորդ թագուհին 12 օր ի վեր չի երևացել հանրութան առջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG