Մատչելիության հղումներ

Իտալիայում դիրիժորն աշխատանքից հեռացվել է «Սանտա չկա» արտահայտության համար


Հռոմի նվագախմբերից մեկի դիրիժորը աշխատանքից հեռացվել է, այն բանի համար, որ Սուրբ Ծննդյան տոներին նվիրված համերգի ժամանակ երեխաներին ասել է, թե իրականում Սանտա Կլաուսը գոյություն չունի:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, դիրիժոր Ջիակոմո Լոպրիենոն բարկացել էր երիտասարդ լսարանի պասիվ արձագանքը իր գլխավորությամբ Դիսնեյի «Ֆրոզեն» մյուզիքլի կատարմանը, և համերգից հետո նա երեխաներին ասել է, թե` «Սանտա Կլաուս չկա»:

Դիրիժորի արարքից զայրացած` երեխաների ծնողները սկսել են սոցցանցերում քննադատել Լոպրիենոյին, ինչից հետո վերջինս աշխատանքից հեռացվել է:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG