Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Սիրիայի հարցով բանաձև է ընդունել


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել, որով աջակցություն է հայտնում Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ Սիրիայում ձեռք բերված հրադադարին և կոչ է անում բանակցություններ սկսել Սիրիայի իշխանությունների և ընդդիմության միջև:

Բանաձևը ընդունվել է միաձայն` դեկտեմբերի 31-ին փակ դռների հետևում անցկացված քննարկումներից հետո, մինչ Սիրիայում հրադադարը հիմնականում պահպանվում էր` չնայած անկանոն մարտերի մասին հաղորդագրությունների:

Խաղաղ բանակցությունները նախատեսվում է անցկացնել հաջորդ ամիս` Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում` Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դաշնակիցներ Ռուսաստանի և Իրանի, ինչպես նաև Ասադի դեմ հանդես եկող զինված ընդդիմադիրներին աջակցող Թուրքիայի միջնորդությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG