Մատչելիության հղումներ

Մարտերը շարունակվում են, երկու կողմերն էլ զոհեր ունեն․ Ալթունյան


ՀՀ ԶՈւ զինծառայողը հայ - ադրբեջանական սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում մարտը շարունակվում է, երկու կողմից էլ զոհեր, վիրավորներ կան: Այդ մասին «Ազատությանը» հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը՝ հավելելով, որ շուտով կլինի պաշտոնական տեղեկատվությունը:

Հայկական կողմի երեք զոհերի մասին տեղեկությունները, ըստ Ալթունյանի, դեռևս ճշտվում են, «բայց ամենայն հավանականությամբ կհաստատվեն»:

«Ադրբեջանական կողմից էլ, բնականաբար, կան զոհեր և վիրավորներ: Այլ մանրամասներ կան, որոնք այս պահին չեմ կարող ասել, բայց պաշտոնական հաղորդագրության մեջ կլինի», - ասաց ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG