Մատչելիության հղումներ

Սոցցանցերում Պուտինին քննադատողը Ղազախստանում 3 տարվա ազատազրկման է դատապարտվել


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաև, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաև, արխիվ

Ղազախստանի դատարանը երեք տարվա ազատազրկման է դատապարտել մի տղամարդու, ով սոցիալական ցանցերում քննադատական մեկնաբանություններ է գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին:

46-ամյա Սանատ Դոսովը, ով նաև հասարակական կազմակերպություն է ներկայացնում, գրել էր, մասնավորապես, որ «Պուտինն ավերում է Ռուսաստանը», նաև մեղադրել էր Մոսկվային Ուկրաինայի արևելքում ծավալվող պատերազմին միջամտելու համար:

Դոսովն ընդունել է մեղքը՝ դատարանին խնդրելով չազատազրկել 6 երեխաների հորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG